-
21.04.2015|
00:08
Հիմա Նժդեհի կյանքի ամենավիճահարույց և ողբերգական տարիների մասին։ Իհարկե, հեշտ ճանապարհն այսօր կլիներ այն, որ լռության մատնեինք 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակների փաստերը, երբ հիտլերականները փորձում էին իրենց նպատակների համար օգտագործել գերի ընկած հայ զինծառայողներին։
-
20.04.2015|
15:14
Նկատեցի՞ք՝ ինչ սահուն քաղաքական ասպարեզում հաստատվեց «ստերիլ մաքրություն»: Ցեղասպանության և համահայկական հռչակագրի թեմաներով մի քիչ խոսեց ու հոգնեց առաջին նախագահը: Երկրորդ նախագահը խոսեց, որ հիշեցնի՝ ինքը կա ու նորից լռեց:
-
17.04.2015|
13:41
Երեկվա ուղիղ գծում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տասնյակ հարցերի թվում կային զենքի վաճառքին վերաբերող հարցեր: Զենիթային «С-300» համալիրներ Իրանին տրամադրելու պայմանագիր էր ստորագրվել, որը հետո կասեցվեց:
-
17.04.2015|
11:40
25 տարվա մեր պետական անկախությունը համընկնում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին։ Ի՞նչ հաջողություններով մենք կարող ենք հպարտանալ, չէ՞ որ մեր սուրբ զոհերի հիշատակի լավագույն խնկարկումը զորեղ հայոց պետական տան գոյությունն է։
-
17.04.2015|
00:33
Արժեքնե՞ր, թե՞ շահեր՝ ո՞րն է քաղաքականության առանցքը: Մի շտապեք պատասխանել: Հարցը բարդ է, դժվար է գտնել երկիր, որ միանշանակ ու անթաքույց առաջնորդվում է շահերով կամ գերակայությունը տալիս է միշտ ու միայն արժեքներին՝ անտեսելով շահերը:
-
17.04.2015|
00:06
Մարտին ռուսական «Վերսիա» թերթում հրապարակվեց Ռուսաստանում «բնակալած» ուկրաինացի Սերգեյ Վերեմեևի ձեռամբ հերյուրված «Սվաստիկայով կուռքերը» պատվիրված եղկելի հոդվածը։
-
17.04.2015|
00:05
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
-
16.04.2015|
20:07
Ապրիլի 16-ին իր քառաժամ ուղիղ գծից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Նրան հարցրին Մերձավոր Արևելքի մասին, մասնավորապես՝ քրիստոնյաների վիճակի ու բանավեճի մասին, որ ծագել է Հռոմի պապի ու Թուրքիայի միջև:
-
15.04.2015|
12:27
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը որակել է զառանցանք և նախազգուշացրել՝ այլևս չկրկնել սխալը. «Երբ քաղաքական գործիչները, հոգևորականները ստանձնում են պատմաբանների պարտականությունները, արդյունքը՝ զառանցանքն է, ոչ թե փաստերը:
-
15.04.2015|
12:08
ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հընթացս հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը «պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի անդամակցության հայտ» և թվարկել էր մի քանի երկրներ՝ Պակիստան, Իրան, Չինաստան, Ադրբեջան, Վրաստան: